News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայից կարող են արտաքսել հայկական ընտանիքի, որի անդամն այդ երկրի ըմբշամարտի չեմպիոնն է, գրում է Nouvelles d’Arménie-ն: Գոռ Աբրամյանի 18 տարին դեռ չի լրացել: Նա 2016թ. օլիմպիական հույսերից է: Սակայն Ֆրանսիայում ցանկանում են Գոռին վերադարձնել հայրենիք: Աբրամյանների ընտանիքը Հայաստանից Ֆրանսիայի Գրաս քաղաք է տեղափոխվել 2008-ին` փախչելով ոստիկանական բռնաճնշումներից, գրում է պարբերականը:

2010թ. հունիսին Ծովափնյա Ալպերի պրեֆեկտը Աբրամյանների ընտանիքին հայտնեց, որ նրանք պետք է լքեն երկիրը: Ընտանիքի հայրը, որը Հայաստանում հացթուխ էր, իսկ Ֆրանսիայում դարձել է կահույքագործ տեղական իշխանություններից ստացավ ապաստանի մերժումը: Հունվարի 21-ին Նիցայի վարչական դատարանը Աբրամյանների ընտանիքի գործով նիստ է անցկացրել: Դատարանի որոշումը կհրապարակվի երկու շաբաթ անց, սակայն դատարանի նախագահն արդեն Աբրամյաններին խորհուրդ է տվել կեցության իրավունքի նոր դիմում ներկայացնել: «Մերժման դեպքում դուք միշտ կարող եք վերադառնալ այս դատարան…»,- ասել է դատավորը: Ակնհայտ է, որ դատարանը համակրում է Գոռին եւ նրա ընտանիքին:

Այս ընտանիքի ճակատագիրը հուզել է նաեւ Գրասի շատ բնակիչների: Հունիսին Գոռի քոլեջի աշակերտները եւ ուսուցիչները բողոքի ցույց էին անցկացրել` ընդդեմ ընտանիքի վտարման որոշման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ