News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը վրդովմունք է առաջացրել եւ խորապես ցնցել բոլորիս: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնելով իր ցավակցությունները զոհերի հարազատներին եւ Ռուսաստանի ղեկավարությանը:

«Ասել, որ ինձ համար անընդունելի են նման քայլերը, նշանակում է ոչինչ չասել: Վստահ եմ, որ շատ շուտով Ռուսաստանի համապատասխան մարմինները կբացահայտեն եւ կպատժեն մեղավորներին: Իհարկե, ամեն մի նման դեպք ծանր է յուրաքանչյուր երկրի համար: Ռուսաստանի համար, կարծում եմ, վերջին 10-15 տարիներին այդ դեպքերը շատ ցավագին են: Ռուսաստանի ղեկավարության, պետական մարմինների կողմից ձեռնարկվող գործողությունները, որոնք ուղղված են նման դեպքերն արմատախիլ անելուն, կարծում եմ, էլ ավելի ակտիվորեն կշարունակվեն»,- ասել է ՀՀ նախագահը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում, հունվարի 24-ին Երեւանի ժամանակով 17։ 40-ին պայթյուն է որոտացել։ Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել 4 հոդվածներով. «ահաբեկչություն», «երկու եւ ավելի մարդկանց սպանություն», «զենքի եւ պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն» եւ « զենքի եւ պայթուցիկ նյութերի պատրաստում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
 Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի...  
Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին…
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի…
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 2-ին` ժամը 01:22-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Ամենաշատ