News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը միշտ տիրապետում է իրավիճակին առաջին գծում եւ պատրաստ է յուրաքանչյուր ոտնձգության արձագանքելու: Այսօր՝ հունվարի 28-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցի ժամանակ  հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այսօր առաջին գծում հարաբերական խաղաղություն է տիրում, բայց, ինչպես գիտեք, 1994 թվականից այս կողմ մերթընդմերթ խախտումներ են տեղի ունենում` կրակոցներ, դիպուկահարների կրակներ: 2010 թվականի վերջին` Աստանայի կոնֆերանսի նախօրեին եւ դրանից հետո կրակոցները, լարվածությունը, կարծես թե, իջել էր: Այսօր լարվածությունը նորից մի թեթեւ զարգացում է ապրում, բայց հայկական կողմը միշտ պատրաստ է յուրաքանչյուր ոտնձգության արձագանքելու: Այսօր էլ ես ասում եմ, որ առաջին գծում մենք իրավիճակին միշտ տիրապետում ենք, եւ ցանկացած խախտման Հայոց բանակի բոլոր ստորաբաժանումները ի վիճակի են արժանի պատասխան տալ»,-ասել է նա:

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ 2011-ը Հայաստանի Զինված ուժերի համար հայտարարվել է որակական առաջընթացի եւ մարտական վարպետության բարձրացման տարի, իսկ տարվա առաջին կիսամյակը` «կարգապահության ամրապընդման կիսամյակ»: Նրա խոսքով, Հայոց բանակը պատրաստ է արժանի պատասխան տալ ոչ միայն սահմանին հնչող կրակոցներին, այլեւ «այն բոլոր ռազմատենչ հայտարարություններին, որոնք իրականացնում են մեր արեւելյան հարեւանները` առանց հասկանալու, որ այն, ինչի մասին խոսում են, մենք դա մեկ անգամ արդեն տեսել ենք եւ պատվով ենք դուրս եկել»:

«Քանակությունը չէ, որ, ընդհանուր առմամբ, որոշում է բանակների մարտունակության աստիճանը: Մենք պատրաստությամբ, որակական հատկանիշներով եւ մանավանդ մեր զինվորների մարտական ոգով ավելի բարձր ենք եւ մենք մեր երկիրը պատվով պաշտպանելու ենք»,- վստահություն է հայտնել նախարարը:

Նա անդրադարձել է նաեւ բանակում առկա խնդիրներին, նշելով. «Մենք այսօր ձեռքբերումներ ունենալուց ուրախանում ենք իհարկե, բայց գլխակորույս չենք հրապուրվում: Խոսք ենք տվել, որ դափնիների վրա չնիրհենք, այլ ընդհակառակը` ավելի լուրջ մտածենք մեր թերությունների, բացթողումների վրա»:

Ինչ վերաբերում է Զինված ուժերի ղեկավարության մեջ կադրային հնարավոր փոփոխություններին, Օհանյանն ասել է, թե դեմ է կտրուկ մասշտաբային փոփոխություններին: «Այն սպաները, նաեւ բարձրաստիճան, որոնք այսօր իրենց պարտականությունների կատարմամբ մտնել այն պահանջներին, որ դրված են մեր առջեւ եւ Պաշտպանության նախարարության պահանջներին, նրանք մեր հետ ծառայելու են եւ աշխատելու են մշտապես: Որոնք որ թերանում են, մենք դրանց համար իրենց հնարավորությունների սահմաններում տեղ գտնում ենք»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ