News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2010 թվականի ընթացքում աշխարհում շուրջ 1,39 մլրդ բջջային հեռախոս է վաճառվել։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում վերլուծական IDC ընկերությունը։

2009 թվականի վաճառքի համեմատությամբ՝ ծավալները մեծացել են 18,5 տոկոսով։ Այսպես, մեկ տարի առաջ ամբողջ աշխարհում գնվել է 1,17 մլրդ բջջային հեռախոս։

Շուկայի առաջատարները, ինչպես եւ 2009 թվականին, դարձել են ֆիննական Nokia-ն եւ հարավկորեական Samsung –ը՝ համապատասխանաբար 32,6 եւ 20,2 տոկոս։

Ընդ որում, Samsung-ը մեկ տարում կարողացել է բջջային  հեռախոսների վաճառքն ավելացնել 53 միլիոնով, այսինքն՝ մեկ քառորդով։ Համեմատության  համար Nokia-ի վաճառքի աճը մեկ տարվա ընթացքում կազմել է 5 տոկոսից քիչ։

Ցուցակի չորրորդ եւ հինգերորդ տեղերում չինական ZTE-ն եւ ամերիկյան Apple-ը։ IDC-ի գնահատականներով Apple-ը մեկ տարվա ընթացքում վաճառել է 47,5 մլն iPhone սմարթֆոններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ