News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը դեռեւս չի որոշել, արդյոք մասնակցելո՞ւ  Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ժամանակավոր ենթահանձնաժողովի աշխատանքներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 1-ին հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նա եւ պատվիրակության անդամներից ԲՀԿ-ն ներկայացնող Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀԿ-ն ներկայացնող Արմեն մելիքյանը ամփոփում էին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները:  

Դավիթ Հարությունյանը նշեց, որ 2005 թվականին ընդունված 1416 բանաձեւի հիման վրա գործող ենթահանձնաժողովի ստեղծման պատմությունը, նշելով, որ այն անարդյունավետ կառույց է, քանի որ ի չիք է դարձնելու անցյալ տարիների ընթացքում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ ձախողելու է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ԵԽ օրակարգում մշտապես եղել է այդ բանաձեւը, եւ հայկական պատվիրակությունը այս ընթացքում մշտապես  ջանքեր է գործադրել՝ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսումը բացառելու ուղղությամբ: իսկ  երբ ԵԽԽՎ նախագահ ընտրվեց  թուրք պատվիրակ Մեվլութ Չավուշօղլուն, նա միջոցներ ձեռնարկեց ենթահանձնաժողովը վերակենդանացնելու ուղղությամբ:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ենթահանձնաժողովը հարթակ է դառնալու միմյանց փոխադարձ մեղադրանքներ ուղղելու համար: «Մեր մտահոգությունն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները բերենք խաղաղ եւ կառուցողական դաշտ, մինչդեռ ենթահանձնաժողովը բացառում է նման հեռանկարի գոյությունը»,-հայտարարեց նա:

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը հավելեց նաեւ, որ ենթահանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը դեռեւս չի հստակեցրել, սակայն այս պահի դրությամբ ամենաօպտիմալ որոշումը համարում է  դրա աշխատանքների սառեցումը մինչեւ որեւէ այլ կողջամիտ ելք գտնվի: «ԼՂ խնդրի կարգավորմանը վնասող որեւէ կառույցի աշխատանքների մենք չենք մասնակցելու»,-հայտարարեց Հարությունյանը:    

Իսկ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ եթե այդ ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսվեն եւ պատվիրակությունները մասնակցեն, ապա «դա կվերածվի ձեռնամարտի հարթակի եւ ռմբահարումներն անխուսափելի կլինեն»:

Հիշեցնենք, որ ԵԽ բյուրոյի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ է ընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ, կատալոնացի Խուգլա ի Կոստան, ով Դեմոկրատների եւ Լիբերալների ալյանսի խմբակցության անդամ է: Նրա հետ, սակայն, ինչպես նշեց պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը,  հայկական պատվիրակության անդամները մինչեւ այժմ չեն հանդիպել, եւ նրա անկողմնակալությունը ստոգող հարցեր նրան չեն տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ