News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Տրոյկա Դիալոգ» ընկերության ղեկավար, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը «Ֆինանս» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե պաշտոնից չի հեռանա, մինչեւ չհավաստիանա, որ իր գործը կարող է հանձնել ինչ-որ մեկին:  

Հարցին, թե ինչպե՞ս է վարվելու գումարների հետ, որոնք ստացվելու են «Տրոյկան» վաճառելուց հետո, Վարդանյանը պատասխանել է, թե չի մտածել այդ ուղղությամբ, քանի որ տարբեր այլ նախագծեր ունի:

«Եթե ես հեռանալու լինեմ, կհեռանամ, ինչո՞ւ վաճառել բիզնեսը, որպեսզի նորից բանկի՞ր դառնամ: Թեեւ եթե հիմա ես ձեզ դա ասեմ, ապա դուք 2012-ին կհիշեցնեք ինձ, ասելով. «Ռուբեն, հարցազրույցում ինձ ասել եք, որ հեռանալու եք, իսկ դուք չեք հեռանում»,- ասել է Վարդանյանն ի պատասխան հարցի, թե կմնա՞ բիզնեսում «Տրոյկան» վաճառելուց հետո: Նրա խոսքով, 2008-ից ի վեր, երբ ինքը հայտարարեց, որ վաճառելու է անգամ ընկերության սահմանափակման իրավունք տվող փաթեթը, շատ բան է փոխվել:

«Փոխվել է ֆինանսական աշխարհը, փոխվել է աշխարհը: Կառավարումը խստացել է, մրցակցությունը այլ է: Պետությունն ամբողջ աշխարհում ավելի մեծ դեր է սկսել խաղալ ներդրումային բիզնեսում, հայտնվել են անհասկանալի կոմերցիոն կառույցներ, դաշտից դուրս են մղվել շատ խաղացողներ»,- ասել է Ռ. Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով, ընկերությունում իմացել են նման տարբերակի մասին. «Ես նրանց ասել եմ, որ 2012-ից փոխելու եմ մասնագիտությունս»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ