News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի տարածքում մզկիթ կառուցելու Թուրքիայի մտադրությունն բացարձակապես անընդունելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց վրացի փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքով, Վրաստանն ինքը, որպես պետություն պարտավոր է բավարարել իր տարածքում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների կրոնական պահանջմունքները:

Մեկնաբանելով Վրաց պատրիարքության հայտարարությունը, որտեղ բացասական վերաբերմունք է ցուցաբերվում Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներում փոխադարձաբար կրոնական շինությունները վերականգնելու մասին համաձայնագրին, Զաքարեիշվիլին նշեց, որ Պատրիարքությունը պետական կառույց չէ, իսկ այդպիսի հարցերը պետք է լուծվեն Թուրքիայի եւ Վրաստանի ղեկավարությունների միջեւ:

Նրա կարծիքով, ներկայումս այդ իմաստով լարվածություն չկա, սակայն ամեն ինչ հնարավոր է: «Մեր իշխանություններից կարելի է սպասել ամեն ինչ: Ես, ընդհանրապես, չեմ կարծում, որ մեր իշխանությունն իրեն նորմալ է պահում, թեեւ դեռեւս ոչ մի լուրջ բան չկա»,- ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, թուրք-վրացական համաձայնություն է կայացել, ըստ որի Թուրքիան Վրաստանի տարածքում վերականգնելու է 3 եւ կառուցելու է 1 մզկիթ, իսկ վրացական կողմը հնավորություն կստանա Թուրքիայի տարածքում վերանորոգել 4 վրացական վանք:

Թուրքիան կվերանորոգի Սամցխե-Ջավախքում եւ Ախալցխայում, ինչպես նաեւ Քոբուլեթիի շրջանում գտնվող կիսավեր մզկիթները եւ կվերականգնի Բաթումիի թուրքական բաղնիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ