News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում սեռական ոտնձգությունների ամենից հաճախ ենթարկվում են 14-16 տարեկան անչափահասները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը։

Նրա խոսքով, մեր երկրում մանկապղծության զոհ հիմնականում դառնում են աղջիկները։ «Նրանց հանդեպ բռնի գործողություններ թույլ տվող տղամարդկանց տարիքը տատանվում է 14-50 տարեկանի սահմաններում։ Ընդ որում, իմ դիտարկումներով (որովհետեւ այս առումով առանձին ուսումնասիրություններ չեն կատարվում) սեռական բնույթի ոտնձգության դեպքեր ավելի շատ գրանցվում են գյուղական համայնքներում։ Մայրաքաղաքում երեխաների հանդեպ սեռական բնույթի հանցագործությունները միշտ ավելի քիչ են պատահում»,- նշեց Հայկ Հարությունյանը։

Ամփոփելով՝ դատական դեպարտամենտի ներկայացուցիչը նշեց, որ վերջին 10 տարիների տվյալներով, Հայաստանում գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների շուրջ 102 դեպք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ