News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը կարելի է համարել այդ կառույցի նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հաղթանակը։ Փետրվարի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով, եթե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը բոյկոտն օգնի, որ այդ ենթահանձնաժողովը ցրվի, ապա շատ լավ կլինի, բայց եթե Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը շարունակի իր գործունեությունը, ապա մենք, ուզած, թե՝ չուզած, պետք է մտնենք այդ խաղի մեջ:

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե Չավուշօղլուի այս հաղթնակը եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացումը կարող են նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից  դուրս բերելուն եւ այլ ձեւաչափով իրականացնելուն, Շաքարյանն ասաց. «Կարծում եմ, նման բան հնարավոր չէ։ ԵԱՀԿ համանախագահող երկրները կանեն ամեն բան, որպեսզի Թուրքիան, Չավուշօղլուի ջանքերով, մուտք չգործի եռանախագահության կազմ։ Որքան էլ, օրինակ բարիդրացիական են Մոսկվայի եւ Թուրքիայի հարաբերությունները, սակայն Ռուսաստանը թույլ չի տա, որ Թուրքիան ակտիվանա այս գործընթացում»,- ամփոփեց թուքագետը։

Նշենք, որ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով հանձնաժողովը իր աշխատանքները վերսկսել է օրերս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ