News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կողմ չէ ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու գաղափարի հետ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, եթե այդ բոյկոտը բերելու է հանձնաժողովի աշխատանքների խափանմանը, ապա դա ճիշտ որոշում կլինի, իսկ եթե ոչ՝ ապա բոյկոտն անիմաստ է:

Ըստ հանրապետական պատգամավորի, բոյկոտն ազդեցիկ կարող է լինել, եթե այդ բոյկոտն իրականացնում է հզոր պետությունը, իսկ Հայաստանի պարագայում, բոյկոտը արդյունավետ չի լինի: Նրա խոսքով, քանի որ ենթահանձնաժողովն արդեն ստեղծվել է, ապա շատ ավելի ճիշտ կլինի, եթե Հայաստանը մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին եւ փորձի ներսում «կռիվ տալ, պայքարել, փորձել սեփական կարծիքն ու տեսակետները ներկայացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ