News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի հաքերները փետրվարի 6-ի երեկոյան փորձել են կոտրել «Բի-Էս-Սի Բիզնեսի Աջակցման Կենտրոնին» պատկանող www.trainings.am վեբ-կայքը, սակայն՝ անհաջող։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ հաքերները չեն կարողացել մտնել կայքի բազաները, նրանք ընդամենը մետաթագերն են կոտրել, որն էլ կայք մուտք գործելիս այցելուին ուղղորդում էր դեպի մեկ ուրիշ էջ։ «Բի-Էս-Սի»  եւ «Վեբ» ընկերությունների մասնագետների ջանքերով կայքի աշխատանքը շատ արագ վերականգնվել է:

Նշենք, որ www.trainings.am-ը զուտ ուսումնական կայք է, այն որեւէ քաղաքական ուղղվածություն չունի։ Այն, որ ադրբեջանցիները չեն կարողացել կայքը կոտրել, ըստ Ս. Գեւորգյանի, հետեւանք է պաշտպանվածության բարձր աստիճանի։

«Մերը հոսթինգը Հայաստանում է արված, մասնագետների օգնությամբ կարողացանք շատ արագ կարգավորել»,-ասաց Ս. Գեւորգյանը։

«Բի-Էս-Սի»-ի տնօրենը կարծում է, որ ադրբեջանական հաքերների նման հարձակումները ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել կայքերի անվտանգությանը՝ բարձրացնելով պաշտպանվածության մակարդակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ