News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի Մաշտոցի պողոտայի 15 շենքի բակում («Ագենստվոյի շենք») այսօր` փետրվարի 9-ին, ժամը 16:20-ի սահմաններում, վերամբարձ կռունկը շուռ է եկել, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում են ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության աշխատակիցները, դիակ տեղափոխող մեքենան:

Տարածքը հսկվում է ճանապարհային ոստիկանության կողմից:

Մեկ մարդ էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Մահացածը կռունկավարն է` 65-ամյա Վոլոդյա Կարապետյանը: Վայր ընկած կռունկը վնասել է մի քանի ավտոմեքենա:

MLL Industries շինարարարական կազմակերպությանը պատկանող 8 տոննանոց կռունկն ընկնելուց հարվածել է Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի երեսային հատվածին: Այս պահին փրկարարներն իրականացնում են շենքի թուլացած հատվածների` քարերի, ապակիների հեռացման աշխատանքներ:

Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի` 2010 թ. մարտի 9-ին կատարվել է վերոնշյալ կռունկի փորձաքննություն, տրվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր: Կռունկը ունեցել է թերություն` կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունը չէր վերացվել:

Դեպքի վայրում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում տղամարդը ցած է նետվել 16-րդ հարկից և ընկել անցորդի վրա
Երկուսն էլ տեղում մահացել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են
Այսօր էլ ՔԿ-ն հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներից 5 անձի նկատմամբ...
21-ամյա երիտասարդը մտել է տուն ու գողացել բջջային հեռախոսները. Տանտիկինը տանը քնած է եղել
Հունիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում...
Արջի hարձակումից տուժած տղամարդու առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել
Փրկարարները Լ․Վ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս…
ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Ամենաշատ