News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ավելի շահագրգռված է ղարաբաղյան հարցի քննարկումը տեղափոխել այլ ձեւաչափեր, քան բանակցությունները շարունակել տարիներ շարունակ գոյություն ունեցող ձեւաչափերով` ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ: Այդ մասին փետրվարի 11-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` իր ուկրաինացի գործընկերոջ`Կոնստանտին Գրիշչենկոյի հետ կայացած համատեղ ասուլիսում, մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերականգնման փաստը:

«Առաջին հերթին պետք է հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձագիտական կարծիքը, որոնք ծանոթ են ոչ միայն բանակցային գործընթացի էվոլյուցիայի, այլեւ գործերի ներկա դրության հետ»,- ասել է նախարարը:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, թե Ադրբեջանը փորձում է իր ներքին քարոզչությունը տարածել նաեւ արտաքին ասպարեզի վրա, աղմկել հակամարտության շուրջ, այլ ոչ թե զբաղվել հարցի կոնկրետ կարգավորմամբ:

Մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ նախքան գնահատականներ տալն ու կանխատեսումներ անելը, պետք է աշխատել յուղ չլցնել կրակի վրա:

«Զեկույցի հեղինակներն այն ներկայացնում են որպես փորձագիտական կարծիք, տարբեր փորձագետներ նույն հարցի շուրջ կարող են տարբեր կարծիքներ ունենալ: Այդ կարծիքները ոչ միշտ են համընկնում իրողությունների հետ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ