News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն այս պահին ԼՂ խնդրի կարգավորման նախադրյալները չի տեսնում: Այս մասին նա ասել է այսօր՝ փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման «հիմնարար սկզբունքներն» անընդունելի են եւ անիրականանալի:

Դիտարկմանը, թե Բաքվում Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայատարարել է, թե այս անգամ իրենց տարածաշրջան այցի նպատակ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ համաձայնություն ստանալ, Ա. Մելիքյանն արձագանքել է.  «Արդեն 6-րդ տարին է, որ համանախագահները նույն բանն են հնչեցնում այս կամ այն ձեւով, բայց երեւի թե ժամանակն է, որ իրենք էլ իրենց գործողությունների եւ ասածների մեջ թարմություն մտցնեն եւ վերջապես տուրք տան իրական քաղաքական տրամաբանությանը եւ իրավիճակի ստույգ գնահատմանը, այլ ոչ թե իրենց պրոյեկտներին, որոնք իրագործելի չեն լինի»:

Ինչ վերաբերում է քարոզչական պատերազմին, ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը նշել է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում քարոզչությունը չի դարձել պետական քաղաքականության մաս, դրա համար էլ հայկական կողմի ջանքերն անպտուղ են անցնում: Նրա խոսքով, Ղարաբաղի հարցում Հայաստանն ու Ղարաբաղը չունեն համապարփակ, միասնական քաղաքականություն:

Որպես օրինակ, Մելիքյանը հիշեցրել է Սումգայիթի ջարդերի մասին պետական միջոցներով նկարահանվող ֆիլմը, ընդգծելով, որ դա պետական քաղաքականության մաս չի դառնում: Մելիքյանի կարծիքով, նման քայլերն էժանացնում են հարցը, իսկ ֆիլմ նկարելը վերածվում է պետական միջոցների վատնման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ