News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի վարորդներն այսօր՝ փետրվարի 11-ին բողոքի ավտոերթ են կազմակերպել Ախուրյանում, քանի որ առանձին ավտովարորդների տարել էին Ախուրյանի ոստիկանություն:

«Այսպիսով ոստիկանությունն սկսել է առանձին- առանձին հաշվեհարդար տեսնել առավել աչքի ընկնող այն վարորդների հետ, ովքեր անցած օրերին մասնակցել են բողոքի երթերին»,- փոխանցել են ցուցարարները: Այդ պատճառով այսօր վարորդների կողմից ձեւավորված կոորդինացիոն խորհուրդը ասուլիս է հրավիրել  Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, այնուհետեւ մեքենաների բարձր ազդանշանների ուղեկցությամբ բողոքի ավտոերթ անցկացրել նախ դեպի Ախուրյան քաղաքի ոստիկանություն, ապա Շիրակի մարզի դատախազություն ու ոստիկանություն:

Արդեն մեկ շաբաթ շարունակ Գյումրիում շարունակվում են բողոքի ցույցերը, որտեղ վրացական համարանիշ ունեցող մեքենաների վարորդներն իրենց դժգոհությունն են հայտնում փետրվարի 5-ից ուժի մեջ մտած Մաքսային օրենսգրքում կատարված  փոփոխությունների կապակցությամբ: Ըստ այդ փոփոխությունների, վրացական համարանիշով ավտոմեքենաների տերերը իրավունք ունեն տարվա ընթացքում ընդհամենը մեկ անգամ `15 օրյա ժամկետով, ժամանակավոր ներմուծել իրենց մեքենաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ