News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Eurasianet պորտալը հրապարակել է ամերիկայն լոբբիստական «ծառայությունների» դիմաց տարբեր երկրների ծախսերի ծավալները։

Այսպես, Վրաստանի ղեկավարությունը Կովկասի եւ եւ Կենտրոնական Ասիայի մակարդակով ամերիկայն լոբբիստական ընկերություններին ամենամեծ գումարներն է վճարում։ 2010 թվականին Վրաստանի կառավարությունը հաագործակցել է 4 PR-կազմակերպությունների հետ եւ ծախսել 1,5 մլն դոլար։ Ադրբեջանը պայմանագիր է կնքել «Պատտոն Բոգս» լոբբիստական ընկերության հետ եւ ամսական վճարում է 35 հազար դոլար, Ղազախստանը լոբբիստական ընկերություններից մեկին վճարում է 25 հազար դոլար։

Լոբբիստական ընկերությունների հետ համագործակցում են նաեւ Աբխազիան եւ Հարավային  Օսիան։ Նրանցից յուրաքանչյուրը ամերիկյան լոբբինգի վրա տարեկան  ծախսում է 120 հազար դոլար։

Նշվում է, որ Հայաստանը ամերիկյան լոբբիստական ոչ մի կազմակերպության հետ կնքված պայմանագիր չունի, սակայն Երեւանի շահերը ներկայացնում են մի քանի հայ-ամերիկյան հեղինակավոր կազմակերպություններ։ Այդ է պատճառը, որ Ադրբեջանը եւս ակտիվություն է ցուցաբերում այս հարցում՝ լավ հասկանալով, որ ինքը կազմակերպված եւ ուժեղ հակառակորդ ունի։

Ամեիկյան լոբբիստները Ադրբեջանի համար աշխատում են 2009 թվականի սկզբից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ