ԵԱՀԿ ձգձգված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը փետրվարի 21-ին կայցելի Ադրբեջան։
Նա բանակցություններ կվարի այդ երկրի պաշտոնատար անձանց հետ եւ կքննարկի ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհները հայտնում է Trend-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2010 թվականին ԵԱՀԿ նախագահությունը Ղազախստանից անցել է Լիտվային:
Գեդրյուս Չեկուոլիսը 2010 թվականին հայտարարել էր, որ Լիտվան իր նախագահության օրոք ձգձգված հակամարտությունների հարցում դրական արդյունքների հասնելու համար աշխատելու է բոլոր ուղղություններով։