News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով առաջին անհրաժշտության մի քանի ապրանքատեսակների (ցորեն, յուղ, ձեթ, շաքարավազ, դեղորայք) մենաշնորհային ներկրող է, չի բացառում, որ առաջիկայում նշված ապրանքատեսակների թանկացում տեղի ունենա: Նա այս մասին հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում` մասնավորապես նշելով. «Աշխարհում ամեն ինչն էլ թանկանում ա, ես չեմ կարա ասեմ, թե մի ամիս հետո ինչ կլինի, ոնց կլինի: Եթե իմանամ, մի շաբաթ կամ մի ամիս հետո ինչ կլինի, ես աշխարհի ամենահարուստ մարդը կըլնեմ»,-հայտարարեց Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է իրեն պատկանող «Երեւան Սիթի» խանութների փակման մասին լուրերին, ապա Ալեքսանյանը զայրացած տոնով նշեց, որ մի քանի անբարեխիղճ լրատվամիջոցներ «ընգել են Սիթիների հետեւից եւ ինչ սուտ շառ ասես անում են»: Պատգամավորը նշեց, որ խանութների փակման մասին խոսք լինել չի կարող:

Ի դեպ, օրաթերթերից մեկը օրերս անդրադարձել էր Ս. Ալեքսանյանին պատկանող  Սեւանում գործող  հացի գործարանին,  որն ակնհայտ գերակա դիրք ունի այդ շուկայում: Թերթը  գրել էր, թե նշված գործարան են այցելել հարկային տեսուչները եւ լայնածավալ ստուգումներ սկսել: Բացի դա, հարկային մարմինները զմռսել են նաեւ Երեւանում գտնվող մի շարք այլ հացի փռեր, որոնք կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն պատկանել են Սամվել Ալեքսանյանին: Վերջինս այս կապակցությամբ բավարարվեց ընդամենն ասելով, թե իրեն պատկանող ձեռնարկություներում հարկային ստուգումներ պարբերաբար իրականացվում են: «Դա նորությու՞ն ա»,-տարակուսեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ