News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Իսլամիստական շարժումն անպայման կուժգնացնի լարումը Կովկասում: Այս մասին վրացական «Ասավալի-դասավալի» թերթին տված հարցազրույցում նշել է Կովկասյան հարցերով վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն:

«Թուրքիայում արդեն հայտնվել է թուրք իսլամիստների առաջնորդ Էբաժանը, ով 1999 թվականից հետո կորել էր: Այսօր Էրդողանի ղեկավարությանը դեմ են ոչ միայն թուրք լիբերալները, այլեւ իսլամիստները»,- ասել է փորձագետը:

Նրա հավաստմամբ, շուտով իսլամիստները կանդրադառնան նաեւ Վրաստանին:

«Պետք է զգուշանալ իսլամիստներից, քանի որ հնարավոր է նրանք իրենց ազդեցության տակ առնեն ու շրջապատեն նաեւ Վրաստանը»,-ասել է Մամուկա Արեշիձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ