News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2012 թվականին Ադրբեջանին ավելի մեծ ռազմական օժանդակություն տրամադրել, քան Հայաստանին, ինչը առաջ է բերել ամերիկահայերի վրդովմունքը:

Հիշեցնենք, որ 2012-ի բյուջեի նախագծում Բարաք Օբաման ԱՄՆ արտաքին ռազմական օժանդակության եւ ռազմական ուսուցման ծրագրերի շրջանակներում առաջարկել է Հայաստանին տրամադրել 3 միլիոն 450 հազարի, իսկ Ադրբեջանին` 3 միլիոն 900 հազար դոլարի օգնություն:

Այս առնչությամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է. «Ռազմական օժանդակության առումով հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի խախտելու` նախագահի առաջարկը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, հատկապես եթե հաշվի առնենք Ադրբեջանի ղեկավարության կողմից նոր պատերազմ սկսելու սպառնալիքները»:

2012-ին Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը, ըստ Օբամայի առաջարկի, մնալու է նույն մակարդակի վրա, ինչ նախորդ տարի` 40 միլիոն դոլար: Սպիտակ տան վարչակազմը, սակայն, առաջարկում է ընդհանրապես կրճատել առողջապահական ծրագրերի ֆինանսավորումը. 2011 ֆինանսական տարում հայաստանյան առողջապահությանն ուղղված ամերիկյան օգնությանը ծավալը կազմում էր 400 հազար դոլար:

Ադրբեջանին հատկացվող տնտեսական օժանդակության առումով ֆինանսավորման կրճատումն ավելի կտրուկ է լինելու` առաջարկվում է 2011-ի 22 միլիոնից այն նվազեցնել 25 տոկոսով եւ հասցնել 16 միլիոն դոլարի:

Սպիտակ տան վարչակազմը բավական պատկառելի գումարներ է առաջարկում տրամադրել Վրաստանին: Պաշտոնական Թբիլիսիին տրամադրվելիք տնտեսական օժանդակության ծավալը Կոնգրեսի կողմից հաստատվելու դեպքում 2012 թվականին կկազմի 66 միլիոն դոլար: Եվս 18 միլիոն դոլար կհատկացվի ռազմական օժանդակության ծրագրի շրջանակներում, իսկ Վրաստանի առողջապահական համակարգին ամերիկյան հատկացումները գալիք տարի կազմելու են 850 հազար դոլար:

Օբամայի վարչակազմի այս առաջարկները ամերիկահայերի կողմից բացասաբար են գնահատվում:

«Մենք հիասթափություն ենք ապրում այն պատճառով, որ չնայած հայ - ամերիկյան առեւտրային կապերը խորացնելու` նախագահի խոստմանը, որեւէ նշանակալի քայլ չի ձեռնարկվել, որ հնարավորություն կտար ընդլայնել տնտեսական կապերը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ` մասնավորապես ազատ առեւտրի, երկակի հարկման եւ առեւտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագրերի միջոցով: Նման պայմանավորվածությունները կխթանեին նաեւ աշխատատեղերի ստեղծումը թե՛ ԱՄՆ-ում եւ թե՛ Հայաստանում»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ասել է Արամ Համբարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ