News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկօրյա պաշտոնական այցով  փետրվարի 20-ին մեկնել է Քաթար: Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, թե դա արտաքին քաղաքական գերատեսչության պատվիրակության մակարդակով առաջին նշանակալի այցն է այդ երկիր:

Ըստ «Գրուզիա Online»-ի` վրացական կողմի համար հետաքրքրություն են ներկայացնում տնտեսական հարցերը, ինչպես նաեւ երկկողմ հարբերությունները: «Մտադրություն կա իրականացնել մի քանի հետաքրքիր նախագծեր էներգետիկայի ոլորտում: Այցի ընթացքում կխոսվի էներգետիկ սեկտորում ներդրումների ներգրավման մասին: Մեր ցանկությունն է նաեւ խորացնել երկու երկրների միջեւ իրավական բազան»,-հայտարարել է Կալանդաձեն:

Այցի շրջանակում կստորագրվեն նաեւ մի քանի միջազգային պայմանագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ