270 մլրդ դրամ է պահանջվում, որպեսզի Շիրակի մարզում սոցիալ-տնտեսական, բիզնես, մշակութային մ առողջապահական բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն: Այս գումարը հաշվարկվել է Շիրակի մարզի զարգացման քառամյա ծրագիրը նախագծելիս:
Այդ ծրագրում ներառվում են ոչ միայն պետական ֆինանսավորմամբ նախատեսվող ծրագրերը, այլեւ համայնքային ու մասնավոր, դոնորների ֆինանսավորմամբ իրականացվելիք ձեռնարկները: Սակայն հատկանշական է, որ անցած մեկ տարում մասնավոր ներդրումները զգալիորեն պակասել են: Այս մասին օրերս բարձրաձայնվել է Շիրակի մարզի զարգացման ծրագրի ընթացիկ քննարկումների ժամանակ: