News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կանադական Օտտավա քաղաքում փետրվարի 22-ին Ադրբեջանի դեսպանության առջեւ տեղի է ունեցել կանադահայ երիտասարդական կազմակերպությունների կազմակերպած եւ Սումգայիթի հայկական ջարդերի տարելիցին նվիրված ցույց: Միջոցառմանը մասնակցել են Մոնրեալից եւ Տորոնթոյից հատուկ ժամանած ավելի քան 150 երիտասարդներ, կանադահայ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցույցին ներկա են եղել նաեւ Կանադայի դաշնային խորհրդարանի անդամներ Նիկոլ Դեմերսը («Քեբեկյան բլոկ»), Ջոն Կարիջանիսը (Ազատական կուսակցություն) եւ Օնթարիո նահանգի խորհրդարանի նախկին նախագահ Դեյվիդ Ուորները, ովքեր հանդես են եկել Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը դատապարտող ելույթներով:

Միջոցառման մասին անդրադարձներ են եղել Ottawa Citizen և Embassy Magazine թերթերում, ինչպես նաև A-Channel հեռուստաալիքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ