News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունների բազմաթիվ ռազմատենչ հայտարարությունները հռետորաբանություն են, իսկ ադրբեջանցիների կողմից պատերազմի վերսկսումը իրատեսական չէ։ Այս մասին փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ նշելով, որ ադրբեջանական հայտարարություններին պետք է ուշադրություն դարձնեն միջազգային կառույցները։

«Պետք է արձագանքել Ադրբեջանի ռազմական կոչերին։ Միջազգային հանրությունը ԵԱՀԿ գլխավորությամբ պետք է որոշումներ ընդունի այս հարցի կապակցությամբ, քանի որ Բաքվի իշխանությունների պատերազմի վերսկսման հնարավորության մասին հայտարարությունները մի շարք միջազգային նորմեր են խաթարում, ինչպես նաեւ խանգարում են խաղաղ կարգավորման գործընթացին»,- նշել է Կազիմիրովը։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, Ռուսաստանի սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս զբաղված է պատմական իրողությունների խեղաթյուրմամբ։ Զախարովն ընդգծել է, որ ինքը մասնագիտությամբ պատմաբան է, եւ հասկանում է, որ իրականում Ադրբեջանն այժմ ապատեղեկատվության քարոզարշավ է տանում, խեղաթյուրելով պատմությունը, այդ թվում՝ Խոջալուի ու Սումգայիթի դեպքերը։

Վերլուծական ինստիտուտի տնօրենը նկատել է որ վերջին շրջանում Արեւմուտքը ակտիվ դեր է ստանձնել Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման հարցերում։ «Ռուսաստանը պետք է հիմնական դերն ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ եւ հստակ ձեւակերպի իր դիրքորոշումն այս հարցում»,- ասել է Զախարովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ