News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպումն առաջին հերթին ուղղված կլինի հակամարտության գոտում առկա լարվածության նվազեցմանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք  հայտնեց փորձագետ-կոնֆլիկտոլոգ Իվան Ղարիբյանը։

Նա ընդգծեց, որ վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը վատացել է, եւ միջազգային հանրության ներկայացուցիչների ազդնշաններն այս առումով արդարացված են։ Փորձագետի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի էսկալացիան, առաջին  հերթին, պայմանավորված է Բաքվի անզիջում դիրքորոշմամբ, որը նպատակաուղղված տանում է բանակցությունների ձախողման։

Խոսելով ԼՂ հակամարտության գործընթացում Լիտվայի ակտիվացման մասին՝ Ղարիբյանը դա բնական համարեց՝ փաստը պայմանավորելով ԵԱՀԿ-ում այդ երկրի նախագահության ստանձնելով։ «Եթե հիշում եք, ոչ վաղ անցյալում նմանօրինակ ակտիվություն ցուցաբերում էր Ղազախստանը, որը ԵԱՀԿ-ն նախագահում էր մինչեւ Լիտվայից նախագահությունը»,- նկատեց փորձագետը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սոչիում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը՝ ԼՂ խնդրի կարգավորման ուղիների որոնման օրակարգով: Այս մասին առաջին անգամ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Հայկական կողմը դեռեւս պաշտոնապես չի տվել իր համաձայնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ