News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ փետրվարի 26-ին մասնակցել է Ծաղկաձորում մեկնարկած «Կամուրջ» 8-րդ միջազգային տնտեսական համաժողովին եւ ելույթ ունեցել այնտեղ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանն անդրադարձել է հանգամանքին, որ Հայաստանը շարունակում է միջազգային համաժողովների անցկացման ավանդույթը: Կառավարության ղեկավարի բնորոշմամբ, քննարկումների հիմնական թեման պետք է լինի հետճգնաժամային շրջանում մակրոտնտեսական կայունության ուղիների որոնումը:

Կարեւորելով համաժողովի նշանակությունը` վարչապետը նշել է. «Հավաքվում են մտածող մարդիկ, որոնք իրենց գործընկերների հետ փորձում են տեսնել` ինչ խնդիրներ կան ժամանակակից աշխարհում ինչ նորովի լուծումներ կարող են տալ դրանց»: Նշելով, որ քննարկումները պետք է լինեն բաց ու անկեղծ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը երեք տարի առաջ հանդես եկավ նոր տեսլականով` արդիականացնել կրթության համակարգը, կառուցել գիտելիքի վրա հիմնված հասարակություն եւ տնտեսություն:

Այնուհետեւ վարչապետը մասնակցել է համաժողովի շրջանակներում անցկացվող «Բիզնեսի տեղն ու դերը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գործում» կլոր սեղանին:

Համաժողովն անցկացվում է Էկոնոմիկայի եւ ԱԳՆ պաշտոնական աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ