News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ողջ աշխարհի հայերն այսօր` փետրվարի 28 –ին  նշում են Ադրբեջանում սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցը: Ջարդերը, սկսվելով 1988թ. փետրվարի  26-ին, ուղեկցվեցին հայկական բնակչության նկատմամբ զանգվածային բռնություններով, սպանություններով ու թալանով: Պաշտոնական տվյալներով` անկարգությունների ժամանակ զոհվել էր 26 հայ, 100-ը ծանր վիրավորվել էր, թեեւ փորձագիտական գնահատականներով զոհվածների թիվը երեք օրում կազմել է 200 մարդ:

1988 թ. փետրվարի 29 –ին Մոսկվայում, ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստում պաշտոնապես ընդունվեց, որ Սումգայիթում  հայ խաղաղ բնակչության զանգվածային ջարդերն ու սպանությունները նրանց  ազգային պատկանելության պատճառով էին :

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ջարդերը պատասխանն էին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի որոշման, որով նրանք դիմում էին Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների ղեկավարություններին` Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանին վերամիավորվելու խնդրանքով:

Երեք օր շարունակվող Սումգայիթյան ջարդերի արդյունքում եղան տասնյակ սպանվածներ, որոնց մեծ մասին կենդանի այրեցին` կտտանքների ենթարկելուց հետո: Հարյուրավոր վիրավորներից շատերը դարձան հաշմանդամներ, որոնց թվում` բռնաբարված անչափահաս աղջնակներ, երկուհարյուրից ավելի ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ հրկիզված մեքենաներ, թալանված խանութներ ու հանրային նշանակության այլ օբյեկտներ, հազարավոր փախստականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած...
ՀԴԲ տնօրենը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր
Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է...
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները
«Սինոֆոբիան սրվել է, բազմաթիվ ասիացիներ չարամիտ հարձակումների են ենթարկվել...
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբավորումների սպառնալիքի մակարդակը մնում է բարձր
Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ որոշ դպրոցներ չեղարկել են դասերը եւ ինքնամեկուսացման հրամաններ արձակել։ Արդյունքում քննիչներին չի հաջողվել որեւէ պայթուցիկ գտնել։
Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Անհրաժեշտ է համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը...
Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը...
Ամենաշատ