News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցում «Մարտի 11-ը՝ ազգի օր» խումբ է ստեղծվել։ Խումբն ստեղծվել է ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստների կողմից։

Մարտի 2-ի երեկոյան խմբում եղել է 1700 մասնակից։

Խմբի ստեղծողներից Էլնուր Մաջիդլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ խմբի ստեղծման նպատակը «զանգվածային անհուսությանը վերջ տալն է»:

«Մարտի 11-ի ամսաթիվը պատահաբար է ընտրվել։ Միաժամանակ այդ օրը լրանում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հեռանալու մեկ ամիսը»:

Խմբի ստեղծումը ոչ միանշանակորեն է ընդունվել հենց ցանցում։ Կրկնակի շատ են խմբին միանալ չցանկացողները՝ շուրջ 3000 հոգի։

Կազմակերպիչները գրում են, որ դա իշխանամետ օգտագործողների արձագանքն է, երբ միեւնույն  օգտագործողը ստեղծում է միանգամից 5-10 պրոֆիլներ եւ դրանցից ձայն է տալիս «հրաժարումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ