News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները մարտի 5-ին Սոչիում փորձելու են ինչ-որ մի լուծում գտնել եւ դրական տեղաշարժ է լինելու ԼՂ բանակցություններում: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին Հ. Աբրահամյանն ասել է  լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը:

Նա կարծիք է հայտնել, որ թեեւ որեւէ լուրջ բան չի ակնկալում, սակայն, դրական գործընթացներ կսկսեն զարգանալ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, խորհրդարանի խոսնակի խոսքով, դա Ադրբեջանի զենքն է, որով փորձում են ահաբեկել Հայաստանին, «սակայն Հայաստանի նախագահը հստակ հայտնել է, որ հայկական կողմը պատերազմ չի ցանկանում, բայց նաեւ պատրաստ է պաշտպանել իր հողն ու ժողովրդին»:

«Մենք հստակ մեր դիրքորոշումներն ասել ենք եւ պատրաստ ենք այդ 3 սկզբունքների շուրջ բանակցել` ուժի չկիրառում, ժողովրդի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն»,- նշել է ԱԺ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ