News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքական ավիաուղիների (THY) կառավարող խորհրդի նախագահ Համդի Թոփչուն հայտնել է, թե իրենք ցանկանում են ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կամուրջ դառնալ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Լոս Անջելես-Ստամբուլ չվերթի բացումից հետո Թուրքական ավիաուղիների կառավարող խորհրդի նախագահ Համդի Թոփչուն հանդիպել է ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «ԱՄՆ-ում ապրող հայերի մեծ մասը Հայաստանից են տեղափոխվել։ Նրանք ցանկանում են տեսնել իրենց պապերի երկիրը»,-նշել է Թոփչուն։

THY-ի ղեկավարի խոսքով՝ իրենք այս խնդրում առաջնորդվում են պետական քաղաքականությամբ եւ Երեւանում գրասենյակ են բացել։ (Հայաստանի քաղավիացայի լրատվական վարչությունը հերքել է Երեւանում գրասենյակ բացելու մասին լուրը-NEWS.am)։ «Մենք աշխատանքներ ենք իրականացնում, որ Լոս Անջելես-Ստամբուլ չվերթների ժամանակացույցը համընկնի Ստամբուլ-Երեւան չվերթների հետ։ Այն հայը, ով կնստի THY-ի ինքնաթիռ, կօգտվի Ստամբուլի ժամանակակից օդանավակայանից եւ նույնիսկ մեկ օր էլ կմնա Ստամբուլում, Թուրքիայի եւ թուրքի նկատմամբ իր տեսակետները լիովին կփոխի»,-շեշտել է Համդի Թոփչուն։

Թուրք գործարարը հիշեցնելով, որ Լոս Անջելեսում 1,2 միլիոն հայ է ապրում՝ շեշտել է, թե այնտեղ սպիտակ պանրի մեծ պահանջարկ կա, որի տեղափոխմամբ իրենք ցանկանում են զբաղվել։ «THY-ի անձնակազմում ոչ մի հայ աշխատակից չկա։ Մենք ցանկանում ենք հայի տեսնել մեր ընկերությունում»,-ասել է Համդի Թոփչուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ