News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանը միջազգային բնապահպանական ինդեքսով 163 երկրների շարքում զբաղեցնում է 76-րդ տեղը։ Ինչպես հայտնում է «Կովկաս» բնապահպանական կազմակերպությունը ԱՄՆ Ելի եւ Կոլումբիայի համալսարանների գիտնականների կազմած միջազգային էկոլոգիական ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 76-րդ տեղը, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը՝ համապատասխանաբար 59-րդ եւ 84-րդ տեղերը։ 

25 ցուցանիշների հիման վրա կատարված բնապահպանական վիճակագրության առաջին տեղում է Իսլանդիան, որին հաջորդում է Շվեյցարիան։ Երրորդ հորիզոնականում է Կոստա-Ռիկան, որը էկոտուրիզմի լայնամասշտաբ ծրագրերի շրջանակում շրջակա միջավայրի պահպանության եւ վերականգնման լուրջ քայլեր է ձեռնարկում։

Նշենք, որ վերջին երկու հորիզոնականը զբաղեցրել են Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Նիգերիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ