News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մարտի 17-ին Սեւաստոպոլի (Ղրիմ, Ուկրաինա) Մշակույթի կենտրոնում կկայանա ֆրանսիացի հայտնի երգիչ եւ կիթառահար Աբաժիի համերգը։ Նա երաժշտություն է գրում, բուզուկի, ուդ-կիթառ, սազ, քամանչա, հայկական դուդուկ, ֆլեյտա ազգային նվագարանների համար եւ բամբուկից կոլումբիական սաքսոֆոն նվագում։

Ինչպես հայտնում է ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, Աբաժին, որը նաեւ երգում է, կկատարի մի քանի հայերեն երգեր։ Ըստ թերթի՝ Աբաժին ընտանքիում եւ մերձավորների շրջանում շփվում է նաեւ հայերենով, քանի որ հայերենը նրա ընտանիքի հարազատ հինգ լեզուներից մեկն է։

Տեղեկացնենք, որ համերգը կազմակերպված է Ուկրաինայում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ