News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 13-ին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Արայիկ Գրիգորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Հ. Աբրահամյանը բրիտանահայ համայնքի անդամներին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` նա նշել է. «Այսօր ԼՂՀ-ն կայացած պետություն է իր բոլոր պետական ինստիտուտներով եւ բոլոր անկախ պետություններին բնորոշ խորհրդանիշերով: Սա իրականություն է եւ ոչ մեկը, առավել եւս  Ադրբեջանը, չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ: Հայկական կողմը պատրաստակամ է հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ  ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Բայց մտահոգիչ են Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, նավթադոլարի հաշվին ավելացող  Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային հանրության առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Հայաստանն ունի մարտունակ բանակ եւ կարող է պաշտպանել իր սահմաններն ու հողը, ապահովել երկրի եւ ժողովրդի  անվտանգությունը»:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ անցյալ տարի Եվրախորհրդարան կատարած  իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան եւ ԼՂՀ են այցելել Եվրախորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ, տեղում անմիջականորեն ծանոթացել իրավիճակին եւ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա ճշգրտել ու հստակեցրել իրենց դիրքորոշումները:

Այնուհետեւ խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, Հ. Աբրահամյանն ասել է, որ այն տապալվել է Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու պատճառով:

«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ապա այն ոչ միայն ունի բարոյական մեծ նշանակություն, այլ նաեւ կկանխարգելի ցեղասպանության կրկնությունն իր տարբեր դրսեւորումներով աշխարհի ցանկացած անկյունում»-նշել է ԱԺ նախագահը:

Մարտի 14-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի, Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ, կմասնակցի Լորդերի պալատի լիագումար նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ