News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երկգլխանի հորթուկը, որը լույս աշխարհ էր եկել հունվարի 25-ին Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղում, ապրել է ընդամենը 15 օր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սոտք համայնքի ղեկավար Էվրիկ Կարախանյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի բնակիչ Հակոբ եւ Ալինա Ավետյանների անասնագոմում հունվարի 25-ին առավոտյան ժամը 10-ին կովը երկգլխանի հորթուկ է ծնել: Ըստ ամուսինների՝ կովը դժվարությամբ է լույս աշխարհ բերել հորթուկին։ Կովին «ազատել են» ընտանիքի անդամները։ Երկգլխանի հորթուկը կերակրվում է օրը 3 անգամ, սակայն ոչ թե իրեն ծնած կովից, այլ ընտանիքի անդամներն են կերակրում։ Չնայած տեղի անասնաբույժների պնդումներին, որ եթե հորթուկը ապրի երեք օր, ապա նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնա, կենդանին ապրել է ընդամենը երկու շաբաթ։ Անասնաբույժները հայտնել էին, որ հորթուկը ունի երկու սեռերին բնորոշ հատկանիշներ:

Նշենք, որ Սոտք գյուղը գտնվում է հանքավայրի մշակման ուղղակիա զդեցության տակ, եւ թունավոր նյութերի փշին բաժին է  հասնում գյուղին:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ