News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում սարսափելի ողբերգության ֆոնին տեղի լրագրողները ինտերնետային կայքում տեղադրել են սրտաճմլիկ վարքով շնիկի մասին հոլովակ, որը ցունամիից հետո կորցնելով  տիրոջը, հավատարիմ հսկում է իր ճակատագրին արժանացած վիրավոր ընկերոջը։

«Անվերջ հավատարմություն» անունը կրող տեսանյութը YouTube-ում ամենաշատ դիտված  տեսահոլովակն է. այն դիտել է ավելի քան 50 հազար մարդ։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է շնիկը հոգ տանում վիրավոր ընկերոջ մասին, որի վզին էլ  վզկապ կա կապված։  Մի պահ նույնիսկ կենդանին  հանգիստ թաթով գրկում է շնիկի վիզը։ Տեսանյութի մեկնաբանություններում նշվում է, որ երկու շնիկներն էլ փրկվել են, նրանցից մեկը անասնաբուժարանում է, իսկ հոգատար շնիկին տեղավորել են կենդանիների  համար նախատեսված  կացարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ