News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ե’վ Հայաստանը, ե’ւ Ադրբեջանը միաժամանակ պետք է շփման գծից հանեն  դիպուկահարներին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը`անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հայտարարությանը: Նա նորմալ է համարում  ԵԱՀԿ գործող նախագահի ցանկությունը, որ Հայաստանը, որպես բարի կամքի դրսեւորում,  պետք է շփման գծից հանի  դիպուկահարներին:

«ԵԱՀԿ նախագահի հայտարարությունը թեեւ բարի ցանկություն է, սակայն դիպուկահարներին հանելու կոչով պետք է դիմել երկու կողմերին»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը: Նա նաեւ նշեց, որ այս համատեքստում պետք է հաշվի առնել  հրադադարի խախտման  այն բազմաթիվ դեպքերը, որոնք թույլ են տրվել ադրբեջանական կողմից: ԱԳ նախկին մամուլի քարտուղարը նաեւ ընդգծեց, որ ԵԱՀԿ նախագահը նույն` դիպուկահարներին հանելու հարցով դիմել է նաեւ Ադրբեջանում, երբ հանդիպել է տեղի ղեկավարության հետ:     

Նշենք, որ Աժուբալիսը Բաքվում մարտի 14-ին հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կողմերը պետք է ջանքեր գործադրեն հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ փոխվստահության բարձրացման ուղղությամբ: Նա նաեւ նշել  է, որ շփման գծում արձանագրված միջադեպերը  հաստատում են իր այն համոզմունքը, որ «կողմերը պետք է դուրս բերեն դիպուկահարներին շփման գծից»: «Կողմերից եւ ոչ մեկը շահող դուրս չի գա ստեղծված իրավիճակում`ոչ քաղաքական, ոչ էլ ռազմական առումով»,-հայտարարել է  ԵԱՀԿ գործող նախագահը: Նա, սակայն, կոնկրետ չի նշել, որ Ադրբեջանական կողմը պետք է միակողմանիորեն հանի դիպուկահարներին շփման գծից:

Միչդեռ այսօր` մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Աժուբալիսը կոչ է արել Հայաստանին որպես բարի կամքի արտահայտություն՝ միակողմանիորեն հեռացնել դիպուկահարներին շփման գծից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ