News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հայկական Մեծամորի ատոմակայանի շուրջ անլուրջ գնահատականներին է միացել այդ երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, առաջարկելով՝ ոչ ավել, ոչ պակաս, հայկական ատոմակայանի փակման գործընթաց սկսել։

Թուրք նախարարը  չկարողանալով տանել այն «ծանր վիրավորանքը», որ Հայաստանը տիրապետում է ատոմային էներգիայի, իսկ Թուրքիան՝ ոչ, փորձում է զավեշտալի գնահատականներ տալ Մեծամորի ատոմակայանի տեխնիկական վիճակին։

Հայկական ատոմակայանի անվտանգության բարձր աստիճանի եւ սեյսմակայունության մասին անտեղյակ թուրք նախարարը, չգիտես որտեղից, վերցրել է, թե ճապոնական ատոմակայանի հետ տեղի ունեցած դեպքից հետո միջազգային կառույցները ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ Մեծամորի ատոմակայանը փակելու համար։ Սա էլ քիչ է,  Թուրքիայի էներգետիկայի  նախարարը ցանկանում է հայկական ատոմակայանի փակման գործընթաց սկսել։

Այլ երկրի ատոմակայանը փակել ցանկացող թուրք  նախարարը միեւնույն ժամանակ թերություն է համարում այն, որ Թուրքիան չի մտնում  ատոմային էներգետիկա ունեցող 30 երկրների ցանկում։

Թաներ Յլըդըզը պնդել է, թե իրենք անպայման կառուցելու են նախատեսված ատոմակայանները, քանի որ ոչ մի երկիր դեռ չի հրաժարվել ատոմային էներգետիկայից։ «Մենք ժամանակից տեխնոլոգիաներով ատոմակայան ենք կառուցելու»,-ասել  թուրք նախարարը։

Նշենք, որ Թուրքիայում ատոմակայան կառուցող եւ սպասարկող կողմը Ռուսաստանն է լինելու, իսկ Թուրքիան կարծես թե չի ուզում հասկանալ, որ նույն Ռուսաստանն է կառավարում եւ ապահովում հայկական ատոմակայանի անվտանգությունը։

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ