News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Տարբեր խոսակցությունների եւ շահարկումների առարկա դարձած այն հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, Ազատության հրապարակում մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին պատասխանել է. «Որովհետեւ դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեպաշտության, բարեգործության, այդ թվում նաեւ` ծոմապահության ցուցադրականությունը:

Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռեւս 5-րդ դարում ասել է հետեւյալը. «Սատանան կործանում է թե ծոմապահին, թե նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է  դասում եւ ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, եւ մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը  ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում եւ կործանում»: Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր այսպիսի օրինակներ բերել հայ եւ համաշխարհային եկեղեցական մատենագրությունից:

Ինչեւէ, եթե Րաֆֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլեւ լիակատար զորակցություն կհայտնեի նրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
Եթե չեք մոռացել, 2021-22թթ. ԲՏԱ նախարարը եղել է գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը, այնուհետեւ...
Ամենաշատ