Թուրքական 6 քաղաքներում ապրիլի 24-ին նախատեսված են միջոցառումներ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես մարտի 22-ին կայացած ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, այդ միջոցառումների կազմակերպիչները նույն մարդիկ են, ինչ «Ներեք մեզ, հայեր» ակցիայի կազմակերպիչները:
Թուրքագետի խոսքով, կարեւոր է, որ նման միջոցառումներն անցկացվեն, սակայն, ըստ նրա, թուրքական հասարակության միայն փոքր մասն է կիսում այդ գաղափարները: Ընդ որում, այդ միջոցառումների կազմակերպիչներն աջակցում են Թուրքիայի շահերին:
Պատահական չէ, որ վերոնշյալ ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել էր, թե Թուրքիայի կառավարությունը պետք է աղոթի իրենց համար:
«Մենք կարող ենք ուրախանալ նման հայամետ միջոցառումներով, բայց զգալի օգուտ դրանից կստանա միայն Անկարան»,- նշել է Մելքոնյանը: