News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը բացառում է ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը։ Այս մասին նա հայտարարեց մարտի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ադրբեջանի սպառնալիքների մասին հարցին։

Դեսպանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում սերտորեն համագործակցում է իր գործընկերների՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ՝ նկատելով. Միջնորդները մեկ անգամ չէ, որ ասել են՝ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, «ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել»։

Ամերիկյացի դիվանագետը կրկին ընդգծել է, որ բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի շրջանակներում, եւ որ համանախագահները վերջերս այցելել էին տարածաշրջան, հանդիպել բոլոր կողմերի հետ։ «Որպեսզի օգտագործեն Սոչիում ստեղծված պահը»,- նկատել է դիվանագետը՝ շեշտելով հակամարտության կարգավորման առաջընթացի եւ նոր միջադեպեր թույլ չտալու անհրաժեշտությունը։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սոչիում մարտի 5-ին կայացած հանդիպման արդյունքներով ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայատարարություն էին ընդունել։ Հայտարարության կետերով, պետք է՝

1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ