News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ հարուցված քրեական գործը կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ 2018 թվականի մայիսի 23-ի հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների եւ ձեռք բերված նյութերի հիման վրա պարզվել էր, որ Ազգային արխիվի տնօրենի գործողություններում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ: Ինչից հետո դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական հանցագործության մասին հաղորդմանը սահմանված կարգով ընթացք տալու խնդրանքով:

Ամատունի Վիրաբյանին մեղադրանք էր առաջադրվել 309 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը): Խափանման միջոց ընտրված էր ստորագրություն չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ