News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, թե Վրաստանի ներկայիս քաղաքական սպեկտրի ֆոնին երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին լավագույնն է:

«Սահակաշվիլին կարող է բոլորից էլ լավ… Սահակաշվիլիին, որպես քաղաքական գործչի, ես դաստիարակել եմ եւ վատ եմ դաստիարակել, բայց, այդուհանդերձ, նա մնացածներից լավ է»,- ասել է Շեւարդնաձեն:

Գնահատելով Սահակաշվիլիի գործունեությունը` Շեւարդնաձեն նախազգուշացրել է, որ Վրաստանի նախագահը պետք է ավելի զգույշ լինի ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում, քանի որ Թբիլիսիին պետք է ԱՄՆ գործող վարչակազմի բարեհաճությունը, այլ ոչ նախագահի թեկնածուների:

«Սահակաշվիլին առանց այդ էլ լավ հարաբերություններ չունի նախագահ Բարաք Օբամայի հետ, իսկ Թրամփի` ապագա թեկնածուի հետ մերձեցումը, կարող է բացասաբար ազդել Վրաստանի վրա»,- նշել է Շեւարդնաձեն:

Խոսելով Վրաստանի վիճակի մասին, նախկին նախագահն ասել է, թե չի հավատում խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի նախագահական հավակնություններին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Վրաստանի խորհրդարանում նիստից առաջ տեղի է ունեցել ծեծկռտուք պատգամավորների միջեւ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում...
Ամենաշատ