News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղին Հայաստանի հավաքականը պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ եւ բարձր մարզավիճակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուլբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը: Նա նշեց, որ խաղից առաջ Հայաստանի հավաքականը մարզումներ է անցկացնում Հանրապետական մարզադաշտում:

«Այսօր եւս ժամը 18:30-ին նախատեսված են մարզումներ: Մարզումներն ընթանում են օրական մեկ անգամ եւ կտեւեն մինչեւ խաղի նախօրեն` մարտի 25-ը»,-նշեց ՀՖՖ մամուլի խոսնակը: Նա նաեւ փոխանցեց, որ  Ռուսաստանի հավաքականը Երեւան կժամանի վաղը`մարտի 25-ին, ժամը 12:00-ին:

NEWS.am-ը տեղեկություն ստացավ նաեւ, որ Հայաստան-Ռուսաստան խաղի տոմսերը, որոնք 3, 5 եւ 7 հազար դրամ արժեն, այս օրերին կարելի է ձեռք բերել մինչեւ 45-50 հազար դրամով: ՀՖՖ-ից, սակայն, հայտնեցին, որ տոմսերը դեռ մի քանի օր առաջ ամբողջությամբ սպառվել են: Ըստ երեւույթին` որոշ «հեռատես» մարդիկ որոշել են փող աշխատել եւ նախօրոք գնված տոմսերը վերավաճառել մի քանի անգամ թանկ գնով: ՀՖՖ-ն խոստացավ ուսումնասիրել տեղեկությունն ու պարզաբանում տալ:  

Հիշեցնենք, որ  «Եվրո 2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին,  «Հանրապետական» մարզադաշտում` ժամը 19-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ