News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երկարաժամկետ հեռանկարում Ղարաբաղի խնդիրը կարելի է լուծել, եթե միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին ներգրավի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կառույցներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաքին  քաղաքականության գերմանական հանրության Ռուսաստանի եւ ԱՊՀ գծով հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը: Նրա խոսքով, եթե այդ երկու երկրները կտնեն այս կամ այն միջազգային կառույց, դա թույլ կտա Ղարաբաղի հարցը լուծել հաշտությամբ:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականության եւ ստատուս-քվոյի պահպանության մասին, Ռարը նշել է, որ եթե նույնիսկ ստատուս քվոն փոքր ինչ փոխվի, ապա միայն խաղաղության կողմը:

«Ներկա պահին ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է: Ստատուս քվոն ձեռնտու է բոլորին, բացի Ադրբեջանից եւ միջազգային հանրությունը ունի բավարար կշիռ, տարածաշրջանում անցանկալի զարգացումները կանխելու համար»,- ասել է փորձագետը, հավելելով, որ ինչքան էլ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ուժով գրավել Ղարաբաղը, ռազմական գործողությունները ձեռնտու չէ նաեւ իրենց եւ այդ երկրի ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է:

«Դա կխրտնեցնի Ադրբեջանի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրողներին, իսկ այդ ներդումները հսկայական են»,- նկատել է Ռարը: Նա նաեւ ընդգծել է, որ դա չի նշանակում, որ Ադրբեջանը տնտեսական շահերից ելնելով կհրաժարվի Ղարաբաղը վերադարձնելու մտքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ