News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությանը մոտ կանգնած հայկական աղբյուրների տվյալներով, այդ կուսակցությունը որոշել է մայիսի 4-ին օգտագործել խորհրդարանի ամբիոնը (այդ օրը խորհդրարանականնեն իրավունք ունեն օրինագծեր ներկայացնել), որպեսզի քննարկման ներկայացնեն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանելու մասին 2006-ի հոկտեմբերի 12-ին ընդունված օրինագիծը վավերացնելու հարցը: Այս մասին գրում է Nouvelles d`Arménie-ն:

Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Մարտին Օբրին իր հրապարակային նամակներից մեկում խնդրել է Սենատում սոցիալիստների խմբի նախագահ Ժան-Պյեռ Բելին առաջարկել այդ օրենքը: Նա մասնավորապես, ասել է. «Այսօր անհրաժեշտ է շարունակել օրենսդրական գործընթացը, որն սկսվել է 2006 թվականին Ազգային Ժողովում: Մենք ցանկանում ենք, որպեսզի խորհրդարանի սպասվող օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ ներկայացվի Հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ