News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան եւ կիպրոսյան հակամարտությունների միջեւ կան բավական նմանություններ. Ե’ւ այստեղ, ե’ւ այնտեղ պատերազմ է եղել, արյունահեղություն, փախստականներ, շրջափակում: Բայց հիմնական նմանությունը որոշումների որոնման անհրաժեշտությունն է: Այդ մասին ապրիլի 4-ին Երեւանում հայտարարել է Քութլայ Էրքը, ով մինչեւ 2010թ. եղել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Ալի Թալաաթի հատուկ բանագնացը:

Ընդհանուր գծերով ներկայացնելով կիպրական խնդիրը` ղարաբաղյանի հետ նմանությունների համատեքստում` Էրքը հիշեցրել է, որ պատերազմական գործողությունների արդյունքում հունական եւ թուրքական համայնքները չոչնչացվեցին եւ որպես հետեւանք պետք է խաղաղ գոյատեւելու միջոցներ գտնեն: «Հակամարտության կարգավորման համար հարկավոր է հաշտեցում, մյուսին լսելու ձգտում, վստահության ձեւավորում»,- նկատել է Էրքը` հավելելով, որ կիպրական հակամարտության դեպքում մեծ նշանակություն էր տրվում ուղիղ կապ հաստատելու ցանկությանը: Ցավոք, ղարաբաղյան հակամարտության մեջ նման ձգտում չի երեւում: Ադրբեջանը բանակցություններն ակտիվացնելու եւ ուղիղ կապ հաստատելու ցանկություն չի ցուցաբերում, Հայաստանը` նույնպես: «Յուրաքանչյուրն իրեն կորցրած կողմ է համարում, բայց ստատուս-քվոն լավագույն տարբերակը չէ»,- ասել է Քութլայ Էրքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ