News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

17-ամյա երիտասարդը կոտրել է odnoklassniki.ru կայքի 57 օգտագործողների տվյալները եւ գողացել նրանց կրեդիտային միավորները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 30-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 17-ամյա Գեւորգ Խ.-ն տիրապետելով համակարգչային եւ ծրագրավորման որոշակի հմտությունների՝ շուրջ մեկ ամիս առաջ ստեղծել է pokerakcia.tk եւ akcia.tk ինտերնետային կայքերը, որոնց մեջ տեղադրել է www.odnoklassniki.ru կայքի կրկնօրինակը: Այնուհետեւ www.odnoklassniki.ru կայքի Poker world club խաղի հայտարարություններ բաժնում, կեղծ գովազդի միջոցով, խաղացողներին հրավիրել է մտնել իր կողմից ստեղծված կայքերը:

Վերջիններս համոզված լինելով, որ բացել են www.odnoklassniki.ru կայքը, մուտք են արել իրենց անուններն ու գաղտնաբառերը, իսկ Գեւորգ Խ.-ն որսալով այդ տվյալները՝ դրանք ուղարկել է իր էլեկտրոնային փոստի հասցեով, որից հետո օգտագործելով նշված գաղտնաբառերը` մուտք է գործել քաղաքացիների անկետաներն ու իր հաշվին փոխանցել Poker world club խաղի նրանց միավորները:

Գեւորգ Խ.-ն ներկայացրել է իր անձնական օգտագործման էլեկտրոնային փոստի հասցեն, որտեղ առկա էին 57 «կոտրված» www.odnoklassniki.ru կայքի՝ տարբեր քաղաքացիներին պատկանող էջերի գաղտնաբառեր:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ