News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կառավարությունը բացասական եզրակացություն է պատրաստել ՀՅԴ պատգամավորական խմբակցության օրենսդրական այն նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է կտրուկ բարձրացնել նվազագույն աշխատավարձը Հայաստանում:

Նշենք, որ նվազագույն ամսական աշխատավարձը ներկայումս կազմում է 32.5 հազ. դրամ: Դաշնակցությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել միջին աշխատավարձի 50 տոկոսի չափով եւ ամեն տարի ճշգրտել գնաճի ցուցանիշին համապատասխան: Այսինքն` նվազագույն աշխատավարձը պետք է գերազանցի 50 հազ. դրամը:

Դաշնակցությունն իր առաջարկությունը հիմնավորել է Սահմանադրության 32-րդ հոդվածի պահանջները կատարելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ միջազգային փորձով;

Նշենք, որ ՀՀ սահմանադրության 32-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանվում է. «Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի եւ օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաեւ անվտանգության ու հիգենիայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք»:

Կառավարությունն իր եզրակացության մեջ նշել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կհանգեցնի բյուջեի եկամուտների կրճատման եւ ծախսերի ավելացման, ինչպես նաեւ կստեղծի գնաճ: Նշվել է, որ միայն այդ քայլի հետեւանքով տնտեսությունում լրացուցիչ գնաճը կկազմի 5 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն…
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Հայաստանում 2018թ. իշխանության հանձնում է տեղի ունեցել. քաղաքագետ
2018-ին Հայաստանում իշխանության հանձնում է կատարվել...
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ...
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական...
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների...
Ամենաշատ