News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Գյումրիի բժշկական կենտրոնի մասնաշենքը, որի շինարարությունը մեկնարկել է մեկ ամիս առաջ,  նախագծված է թերություններով ու բացթողումներով, չի համապատասխանում պահաջված չափանիշներին եւ ամբողջովին պետք է փոփոխության ենթարկել: Այսօր` ապրիլի 6-ին Գյումրի այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ով ավելի քան մեկ ժամ ծանոթացել է հիվանդանոցի նախագծին: Նախարարը հանձնարարել է վերանայել ու փոփոխել հիվանդանոցի նախագիծը:

«Ամբողջությամբ պետք է փոխել նախագիծը, այն չի համապատասխանում որակի պահանջված չափանիշներին: Բացի այդ մինչեւ 2012 թ-ի մայիս չենք հասցնի այս նախագծով ավարտել անգամ դրսի`քարային աշխատանքները, բա ներքին հարդարումը…»,-ասել է Քուշկյանը:

Գյումրիի բժշկական կենտրոնի  շինարարությունն արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել է, հիմքերի փորման աշխատանքներն ավարտվել են, քարային աշխատանքներ են իրականացվում: Կառուցվում է 300 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ հիվանդանոց ` Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին:

Նախարարն այսօր նաեւ մտադրություն է հայտնել նորակառույց հիվանդանոցին կից գործող մանկական հիվանդանոցի որոշ ծառայություններ` խոհանոց, լվացքատուն, կաթսայատուն մեկտեղել երկու հիվանդանոցների համար: «Այս կերպ մենք զգալի ֆինանասներ կխնայենք»,-ասել է Հարություն Քուշկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ