News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաշատ Կրասնոդար քաղաքի փողոցներում արդեն մի քանի օր է փակցված են երգչուհի Սիլվա Հակոբյանի համերգի մասին ազդարարող պաստառներ։ Ինչպես տեղեկացնում է «Երկրամաս» թերթը, համերգի օրը կազմակերպիչները նշել են ապրիլի 23-ը՝ հաշվի չառնելով, այն հանգամանքը, որ 1915թ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունները Կրասնոդարի հայ համայնքը, Սփյուռքի այլ համայնքների նման, սկսում է ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ։     

«Հայտնի է, որ հայկական շատ համայնքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները ապրիլի 24-ից մի քանի օր առաջ են սկսվում։ Կազմակերպվում են համաժողովներ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, լուսանկարչական ցուցահանդեսներ, ոգեկոչման երիտասարդական ջահերով երթեր։ Շատ երկրներում ապրիլի 24-ին նախորդող շաբաթը պետական մակարդակով հայտարարվում է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ»։ Զարմացնում է այն փաստը, որ այս ամենը չգիտեն Հայաստանի շոուբիզնեսի ներկայացուցիչները, որոնք իրենց չմտածված գործողություններով վարկաբեկում են հայ համայնքի եւ հրավիրվող «աստղերի» հեղինակությունը»,- գրում է թերթը։

Թերթը նշում է, որ ներկայումս համայնքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները նշված խնդրի վերաբերյալ դեռ չեն արտահայտել իրենց կարծիքը, սակայն, եթե կազմակերպիչները չփոփոխեն համերգի անցկացման օրը, ապա համայնքի բացասական արձագանքն իրեն սպասեցնել չի տա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ